fbpx
Հասարակություն

17:50 17/5/2019

Արթուր Մեսչյանն ընդունել է Կոնդ թաղամասի բնակիչներին

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ընդունել է Երևանի Կոնդ թաղամասի բնակիչներին: Դիմելով նրանց՝ Մեսչյանը ասաց.

«Դուք, որպես բնակիչներ, մեզ լավ բացատրեք՝ ինչ ապագա եք տեսնում Կոնդում, տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ, որովհետև կարող է լինեն բնակիչներ, ասեն՝ տվեք մեզ բնակարաններ կամ գումար, կգնանք Կոնդից: Բնակիչներ կան, որ այնքան խորը արմատներով են նստած Կոնդում, որ երբևէ չեն ցանկանա դուրս գալ: Շատ տարբերակներ կան, դրա համար եկեք հասկանանք»:

Մեսչյանը նշեց, որ մինչև վերջնական չհասկանան՝ որն է լինելու իսկապես հանրային օգուտը, գերակա շահի վերաբերյալ խոսակցություն լինել չի կարող:

 

Վերեվ