Արթուր Պետրոսյանի Լոռին մեկ միավորով հեռացավ Գյումրիից

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
53147956_2344035712297580_3880401324419842048_n

Ամենադիտվածներ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունեց «Լոռիին» և ոչ-ոքի` 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը:

Հանդիպումը կայացավ Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի` արհեստական խոտածածկով դաշտում:

Այս հանդիպումից հետո «Լոռին» ու «Շիրակը» մեկական միավոր են վաստակել և Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ և 6-րդ տեղերն են զբաղեցնում համապատասխանաբար:

«Լոռին», որն Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ առաջին պաշտոնական հանդիպումն էր անցկացնում, իր ակտիվում 26 միավոր ունի և 3 միավորով է գերազանցում 6-րդ տեղում գտնվող «Շիրակին»:

Հաջորդ տուրում «Լոռին» մարտի 6-ին սեփական հարկի տակ կընդունի Երևանի «Արցախին», իսկ «Շիրակը» Երևանի «Բանանց» ստադիոնում կհյուրընկալվի «Արարատի» կողմից:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ