fbpx
Սպորտ

Արթուր Վանեցյանը պարգևատրվել է համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվո նշան շքանշանով

Օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տրվեց Համահայկական 7-րդ խաղերի մեկնարկը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը, ով պարգևատրվել է:

ՀՖՖ նախագահը Համահայկական 7֊րդ ամառային խաղերի կազմակերպման գործում ծանրակշիռ ներդրում ունենալու համար պարգևատրվել է համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվո նշան շքանշանով:

Հիշեցնենք, որ Համահայկական ամառային 7-րդ խաղերի անցկացման օրերն են օգոստոսի 5-17-ը։ Այս տարի նշվում է խաղերի 20-ամյակը:

Մրցումային առաջին 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: Խաղերին մասնակցում է 35 պետություն, 161 քաղաք։ Ընդհանուր առմամբ մարզական պատվիրակների՝ մարզական պատվիրակությունների կազմում ընդգրկված մարզիկների, մարզիչների, միությունների ներկայացուցիչների, մրցավարների թիվը հասնում է մոտ 5300-ի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ