fbpx
Խորհրդարան

Արթուր Ղազինյանը 4-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն է:

Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը 4-րդ անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Ընդդիմության ներկայացուցիչներն առաջարկեցին օրակարգում ներառել նաև այլ հարցեր:

Նիստի մեկնարկից մի քանի րոպե անց հանձնաժողովի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանը լքեց նիստերի դահլիճը:

Ղազինյանի օրինակին հետևեցին «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը և «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանն էլ նշեց, որ քաղաքական բոյկոտ է հայտարարում:

«Քանի կբերվի պարոն Ղազինյանի թեկնածությունը, ես չեմ մասնակցի քվեարկությանը»,- ասաց Պողոսյանը:

Այս անգամ ևս իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին:

Արթուր Ղազինյանը 4-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ