Հասարակություն

Արտուշ պապը ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ապրիլի 24–ի լույս 25–ի գիշերը` ժամը 2։00–ին, 82–ամյա Արտուշ պապը ոստիկանի ուղեկցությամբ բարձրացել է Ծիծեռնակաբերդի բարձունք և վերջապես ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

82–ամյա պապն այսօր առավոտյան ծաղիկները ձեռքին, անտեղյակ սահմանափակումներին՝ գնացել էր Ծիծեռնակաբերդ, որպեսզի ամեն տարվա նման բարձրանա հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցի Ցեղասպանության նահատակների հիշատակին, բայց նրան ոստիկաններն այդպես էլ թույլ չտվեցին վերև բարձրանալ։

Արտուշ պապը նշել էր, որ ինչ գնով էլ լինի, ինքը բարձրանալու է հուշահամալիր և իր պարտքը կատարելու է։

Մինչ դա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել։  Աննա Հակոբյանը նշել էր, որ քիչ անց պապիկին վարչապետի հանձնարարությամբ պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

❤️

Geplaatst door Anna Hakobyan op Vrijdag 24 april 2020

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ