fbpx
Քաղաքականություն

Պետության զավթիչներից մեկը էսօր արխային ասուլիս էր տալիս, փոխանակ կալանատանը լիներ. Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանը գրառում է կատարել Facebook-ում: Բարսեղյանը անդրադարձել է Սերժ Սարգսյանի տված մամուլի ասուլիսին և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի Աննա Ստեփանյանի աշխատանքից դուրս գալու դեպքին:


«Երեկ դարակազմիկ իրադարձություն է տեղի ունեցել.

Կարդում ենք. «Աննա Ստեփանյանը վայր է դնում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի լիազորությունները»:

Այս կինը այն նույն ՀՀԿ ակտիվիստն էր, որ վարչական ռեսուրս էր օգտագործում ՀՀԿ հաղթանակի համար 2017 թվի ԱԺ ընտրություններում, իսկ Երեւանի ավագանու ընտրություններում եղել է կեղծ դիտորդ, որը հեռացվել է տեղամասից միայն ԿԸՀ ուղղված համառ բողոքից հետո:


Ա.Ստեփանյանը մինչեւ երեկ Երեւանի քաղաքապետարանում շատ բարձր պատասխանատու պաշտոն է զբաղեցրել՝ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ: Հեղափոխությունից հետո 2 եւ ավելի տարի փաստորեն:
Սա հուշում է, որ սերժիկների դատավորները, դատախազները, քննիչները, ոստիկանները աշխատանքից ազատման դիմումներ կգրեն 2200-2350 թվականների միջակայքում: Գիտեմ, որ չեք հավատում, բայց որ այդքան ապրեն՝ 200-300 տարի հետո նոր հրաժարական կտան, նրանց ոչ ոք չի հեռացնելու պաշտոններից:

Երկրորդ դարակազմիկը էսօր եղավ, պետության զավթիչներից մեկը, ընտրակեղծիքներով ու մարդկային կյանքերի գնով իշխանության եկած մեկը, որի խայտառակ կառավարման ընթացքում երկիրը կորցրեց բնակչության 13 տոկոսը եւ ճակատագծին շատ կարեւոր տարածքներ, մտավ գազային ստրկության մեջ, էսօր արխային ասուլիս էր տալիս Մասիս սարի ինքնավստահությամբ, փոխանակ կալանատանը լիներ ու սպասեր դատաքննությանը: Սա ասուլիս էր այն մասին, որ հեղափոխությունը լռվել է մի անդուր փակուղում, ու հարց է դեռ՝ փակուղուց ելնելու ճամփա որոնում է՞, թե՞ հավես չունի այլեւս: Այս հաբռգյալ արարածի ասուլիսը պատմություն էր այն մասին, որ դատաիրավական համակարգը մնում է իրեն հավատարիմ եւ սկզբունքորեյն կապ չունի հեղափոխության հետ: Ինչ-որ խորհրդանշական կապ ունի իհարկե, բայց մանրուքները չեն հատկանշական այսօր: Եթե ուշադիր նայեք Սերժիկի մարազմասուլիսը կնկատեք, թե ինչ հանդարտություն ու անձեռնմխելիության զգացում ունի, կարելի է կարծել, թե համարում է, որ պետական կառավարման ապարատի բազմաթիվ օղակներ դեռ իր ենթակայության տակ են: Այն, որ բազմիցս իր խոսքով եւ վարմունքով ապացուցել է իր հաճախական անմեղսունակությունը, միայն դա է մխիթարում ինձ, որ իրականում իրեն նախագահ չի զգում, թեպետ այդպես է ցուցադրում …


Սրանք էս երկու օրվա պատմություններ են: Ցանկանաք, ամեն օր համանման ապացույցներ կգտնեք այն բանի, որ քանի գնում լռվում ենք հեղափոխությունից շատ չանցած»,-ասվում է գրառման  մեջ:

https://www.facebook.com/levon.barseghyan/posts/10223614396017361

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ