Առողջապահության նախարարության Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Facebook-ի իր էջում գրել է․
«Հարգելի հայրենակիցներ,
Արյունաբանական կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն կամավորներին, ովքեր միացան մեր կոչին և կատարեցին արյունատվություն:
Տեղեկացնում ենք, որ այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրում ենք չայցելել Արյունաբանական կենտրոն:
Անհրաժեշտության դեպքում կրկին կտեղեկացնենք:
Շնորհակալ ենք»:
