Զինված Ուժեր

Ասա, որ պետք է հարձակվենք՝ կապիտուլիացիայի ենթարկենք Ադրբեջանին․ Նարեկ Այվազյան

Նիկոլ, վարչապետ, չենք ընկրկելու ոչ մի ուժի առաջ և արի՝ փոխի մարտավարությունը. արցախցիներիս, ազատներիս, անվախներիս, համառներիս, ուժեղներիս մի ասա, որ պետք է պաշտպանվենք, փոխիր մարտավարությունը, ասա, որ պետք է հարձակվենք՝ կապիտուլիացիայի ենթարկենք Ադրբեջանին:

Դրա համար նախ «Մարդասիրության և սպառազինության փոխօգնության» համաձայնագիր կնքի Լեռնային Ղարաբաղի հանրապետության հետ, այնուհետև՝ խորհրդարանով ճանաչիր ԼՂՀ անկախությունը, որոշ ժամանակով առկախ թող կառավարության հաստատումը, որպես քեզ հաղթական սուր բանակցություններում:

Կառավարման օղակներում ընդունի ունակ մարդկանց, ովքեր պետ ու շեֆ չեն լինի, բայց կունենան կարգավիճակ և կկազմակերպեն աշխատանքները:

Պատասխանատվություն ես կրում ամեն ինչի համար և առանց խղճի խայթի աշխարհաքաղաքական փոխանցումատուփը դիր ինքնիշխանի տակ, ու գազ տուր՝ թող պառկի դիսցիպլինայի սլաքը միլիոնի տակ, որ բոլոր միլիոնատերերը իրենց թալանածն ու չթալանածը դնեն պատերազմական գործի մեջ, միևնույնն է իրենք չանեն՝ իրենց ունեցածը զրոյի է հավասարվելու:

Զինվորականները, որոնք գլուխ են պահել ու պահում թիկունքում, առաջնագծում կամ այլ վայրում տրիբունալ ուղարկիր:

Սուրդ բարձր պահած դիսցիպլինա մտցրու:

Քաղաքացիները՝ ահել-ջահել, որ ցուպով-բահով էին, կամավորագրվել ու զենք են վերցրել, և էլի շատ մարդիկ են միանալու, շատ շատերն են մեզ միանալու այս սրբազան գործում՝ գոյամարտին: Մենք մեր տունն ենք պահում, մենք մեր ազգի գոյությունն ենք պահում: Մենք հասնելու ենք մեր ուզածին, չկասկածես: Դու մենակ չես:

Դու մենակ չես, մենակ չես, մենակ չես
Կռվում ենք, կռվում ենք, կռվում
Ու մեկտեղվող մեր բազկի մեջ
Հաղթական սուրն է շողում

Եվ այդ սրով անջատելու ենք Արցախը Ադրբեջանի երախից: Ամբողջ աշխարհում հայոց ձայնը թնդում է: Բոլոր բարեկամական տրամադրված երկրներին դիմիր՝ զենք տան ու կտան որոշները, չկասկածես: Հիմա ու երբեք չկա ընկճվելու, չկա սրտնեղելու, չկա ժամանակ և դրա համար, ինչքան անգամ մեզանից շատ են թրքաադրբեջանական ահաբեկիչները, այդքան անգամ պետք է արագ գործենք:

Մենք միասին հաղթելու ենք: Մենք ենք մեր բանակը: Մենք ենք մեր խաղաղապահը:

Նարեկ Այվազյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ