ԱՄՆ-ում թուրք հյուպատոսին գնդակահարած ASALA-ի մարտիկ Գուրգեն Յանիկյանի մասունքները բերվել են Հայաստան:
Նրա վերջին հանգստավայրը լինելու է Եռաբլուրում, ՀԱՀԳԲ-ի հուշահամալիրի տարածքում, որտեղ արդեն առկա է խորհրդանշական տապանաքարը:
Հայկական ժողովրդային շարժումից հայտնում են, որ Յանիկյանի մասունքների հուղարկավորությունը տեղի է ունենալու կիրակի՝ մայիսի 5-ին, ժամը 15։00-ին:
