fbpx
Աշխարհ

Ասանժը չի արտահանձնվի որևէ երկրի, որտեղ մահապատիժ կա

WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժը չի արտահանձնվի ոչ մի երկրի, որտեղ մահապատիժ է գործում: Այս մասին Կիտոյում Էկվադորի արտաքին գործերի նախարար Խոսե Վալենսիայի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Ալան Դունկանը:

«WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժը չի արտահանձնվի ոչ մի երկրի, որտեղ գործում է մահապատիժ: Երկու երկրների միջև այդ հարցով համաձայնություն է ձեռք բերվել», – ասել է Դանկանը։ Նրա խոսքը մեջբերում է EFE գործակալությունը:

Նշենք, որ Ջուլիան Ասանժը 2006 թվականին հիմնադրել է WikiLeaks-ը, որտեղ հրապարակվել և հրապարակվում են գաղտնի տեղեկություններ մի շարք կառավարությունների, այդ թվում ԱՄՆ-ի կառավարության գործունեության մասին: Վախենալով Շվեդիայից ԱՄՆ արտահանձնելուց, որտեղ երկու կին նրան մեղադրել էին սեռական ոտնձգությունների և բռնաբարության համար, Ասանժը 2012 թ. ապաստան էր խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից ու գրեթե յոթ տարի անընդմեջ այնտեղ էր մնում:

Ապրիլին Էկվադորը հրաժարվել էր նրան ապաստան տրամադրել, ինչից հետո Ասանժը ձերբակալվել էր ոստիկանության կողմից 2012 թ. կարգադրագրով Լոնդոնի դատարան չներկայանալու համար, ինչպես նաև 2018 թվականին Վաշինգտոնի կողմից բրիտանական իշխանություններին արտահանձնման մասին ուղարկված դիմումի հիման վրա:

Մայիսի 1-ին Լոնդոնի դատարանը Ասանժին դատապարտել է 50 շաբաթվա ազատազրկման գրավի դիմաց ազատ արձակման պայմանների խախտման համար: Քննվում է նաև Միացյալ Նահանգներին նրան արտահանձնելու դիմումը, որտեղ, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացված մեղադրանքների, WikiLeaks- ի հիմնադրին հաքերային գործունեության համար մինչև 175 տարվա ազատազրկում է սպառնում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ