fbpx
Աշխարհ
20:00 19/02/2020

Ասանժը իրեն լավ է զգում․ WikiLeaks-ի խմբագիր

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն իրեն ավելի լավ է զգում այն բանից հետո, երբ նրան տեղափոխել են Բելմարշ բրիտանական բանտի ընդհանուր հատված: Այս մասին Press Association լրատվական գործակալության կազմակերպած մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիսթին Խրաֆնսոնը։

«Ես նրան հանդիպել եմ 10 օր առաջ: Իր փաստաբանների, հանրության եւ որքան էլ տարօրինակ է՝ Բելմարշի այլ բանտարկյալների ջանքերի շնորհիվ իրեն ավելի լավ է զգում, որոնք միասին հասան նրան, որ դադարեն նրան մենախցում պահել»,-նշել է Խրաֆնսոնը:

Հունվարի վերջին հայտնի էր դարձել, որ մենախցում ավելի քան 9 ամիս անցկացնելուց հետո Ասանժին տեղափոխել են Բելմարշ բանտի ընդհանուր հատված, որտեղ ուրիշ բանտարկյալների հետ շփվելու հնարավորություն ունի: Սա պաշտպանական կողմը գնահատել էր որպես խոշոր հաղթանակ:

ՄԱԿ փորձագետները, ինչպես նաեւ 18 երկրից ավելի քան 100 բժիշկներ եւ հոգեբաններ ավելի վաղ բազմիցս ուշադրություն էին դարձրել, որ շրջապատի աշխարհից Ասանժի երկարատեւ մեկուսացումը կարելի է համարել հոգեբանական խոշտանգում, որը կարող է անդրադառնալ ավստրալացու առողջության վրա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ