fbpx
Աշխարհ

Ադրբեջանում այսօր լռության օր է

Ադրբեջանում այսօր լռության օր է․ սեպտեմբերի 1-ին այդ երկրում կանցկացվի Միլի մեջլիսի արտահերթ ընտրություն:

Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով: Միլի մեջլիսի 125 տեղի համար այս տարի առաջադրվել է 990 թեկնածու, որից 305-ն առաջադրվել է քաղաքական կուսակցություններից, 1-ը՝ նախաձեռնող խմբից, իսկ մնացածը ինքնաառաջադրվածներ են:
Լրատվամիջոցները նշում են, որ այս ընտրության նախընտրական քարոզարշավն անցել է «անաղմուկ»։

Հեռուստատեսությամբ, ռադիոյով և տպագիր ԶԼՄ-ներում անվճար քարոզչություն իրականացնելու իրավունք է ստացել միայն իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը: Քարոզարշավի ընթացքում հանրահավաքներ և բազմամարդ ակցիաներ չեն եղել, նախընտրական պայքարը մեծամասամբ տեղափոխվել է առցանց հարթակներ և սոցիալական ցանցեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ