fbpx
Էկո

Ասել են, որ եկել են Արփա գետում ջրազննում կատարելու․ Շիրակ Բունիաթյան

Բնապահպան Շիրակ Բունիաթյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Տեղեկացա, որ ընդամենը օրեր առաջ Ջերմուկից ոչ շատ հեռու, Արփայի կիրճում գտնվող տեղացիներիս կողմից ՄԱՄԱՐԶԱ կոչվող տարածք են այցելել մարդիկ և այնտեղ իրենց հանդիպած քաղաքացիներին ներկայացել որպես բնապահպնության աշխատակիցներ ։

Բնակիչների հարցին թե ինչն է նրանց այցի պատճառը, այդ մարդիկ պատասխանել են, որ եկել են Արփա գետում ջրազննում կատարելու և տեսնեն, թե որտեղից կարող են ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ հանքարդյունաբերական նպատակով ջրհատկացում ապահովել։

Ովքեր չգիտեն, ասեմ, որ ՄԱՄԱՐԶԱ կոչվող տարածքը Կեչուտի ջրամբարից ներքև է, և այդ տարածքով հոսող Արփա գետից արդեն իսկ ջրառի և Սևանի համար ջուր վերցված է։ Կեչուտի ջրամբարից Սևան գնալուց բացի խողովակաշարով ջուր է վերցված նաև Արփայի կիրճում գտնվող շատ բնակավայրերում ոռոգման նպատակով տրամադրելու համար։

Իսկ մյուս մասը, որ հոսում է իր բնականոն հունով, ջրով ապահովվում է մասնավորապես Վայք քաղաքը և մինչև Արենի ափամերձ հատվածում գտնվող բազմաթիվ այգիներ։

Իսկ մեզ հետ հանդիպման եկած պատգամավորները, երբ առաջարկում էին բացել ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերը և թույլ տալ, որպեսզի այնտեղ ձմեռացման աշխատանքներ իրականացվի, նաև հավելում էին, որ անհանգստանալու ոչինչ չկա և ԱՄՈՒԼՍԱՐԻ տարածքում այլ աշխատանքներ լինել չեն կարող, քանի որ տվյալ կազմակերպությունը չունի երկու շատ կարևոր թույլտվություն և դրանցից մեկը հենց ջրօգտագործման թույլտվությունն է։

Բայց, արի ու տես, որ այժմ միջոցներ են ծախսվում, որ այդ խնդիրը կարգավորեն և այն էլ կամ Սևան գնացող ջրի կամ էլ գյուղերի ոռոգման ջրի հաշվին ։

Բայց և այնպես անկախ ամեն ինչից ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ ԵՎ ՎԵՐՋ»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1041681436181750&id=100010197097701

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ