fbpx
Աշխարհ

Աշխարհի ամենահզոր ռազմածովային նավատորմները․ The National Interest

The National Interest հանդեսը նշել է աշխարհի ամենահզոր ռազմածովային նավատորմների հնգյակը՝ դրանում ներառելով ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և Ճապոնիան։

Առաջին տեղում Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերն են: Ինչպես նշել է հոդվածի հեղինակը, ԱՄՆ-ն ունի ավելի շատ նավեր, քան ցանկացած նավատորմ աշարհում:

«Ոչ մի այլ ռազմածովամին նավատորմ այդպիսի գլոբալ ընդգրկում չունի, ինչպես ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը, որոնք կանոնավորապես գործում են Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներում, ինչպես նաև Միջերկրական ծովում և Պարսից ծոցում»,-գրել է նա:

Ամերիկյան նավատորմը, հիշեցնում է հրատարակությունը, ունի տասը ավիակիր, ինը դեսանտային նավ, 22 հածանավ, 62 էսկադրային ականակիր, 17 ֆրեգատ և 72 սուզանավ: Երկրորդ հորիզոնականում տեղ է գտել Չինաստանի ռազմածովային նավատորմը: Այժմ Չինաստանն ունի մեկ ավիակիր, երեք դեսանտային տրանսպորտ, 25 էսկադրային ականակիր, 42 ֆրեգատ, ութ ատոմային և շուրջ 50 սովորական սուզանավ: Ցանկում երրորդ տեղն զբաղեցնում է Ռուսաստանի ռազմածովային նավատորմը:

Ռուսաստանի նավատորմի կազմում կա 79 խոշոր նավ, այդ թվում՝ մեկ ավիակիր, հինգ հածանավ, 13 էսկադրային ականակիր և 52 սուզանավ: Չորրորդ տեղում է Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմը: Ներկայում Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերն ունեն երեք մեծ դեսանտային նավ, 19 ֆրեգատ և էսկադրային ականակիր, յոթ ատոմային հարվածային սուզանավ և չորս սուզանավ՝ բալիստիկ հրթիռներով:

Հնգյակը եզրափակել են Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերը: Ծագող արևի երկրի նավատորմն իր կազմում ունի 114 նավ, իսկ դրա միջուկը 46 միավոր քանակով էսկադրային ականակիրներն են: Ճապոնիայի ստորջրյա նավատորմը, որը բաղկացած է 16 նավից, լավագույններից մեկն է աշխարհում, կարծում է The National Interest-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ