Դեկտեմբերի 12-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մեկնարկել է «Խաղաղության և անվտանգության միջազգային խորհրդաժողովը», որը նվիրված է այդ երկրի մշտական չեզոքության 30-րդ տարեդարձին։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի նախագահները, Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդները, ինչպես նաև Վրաստանի և Ադրբեջանի վարչապետները։
Աշխաբադի համաժողովը նաև ընդգծում է տարածաշրջանային դիվանագիտության բարդությունները։ Թուրքմենստանը, լինելով Թուրքական պետությունների կազմակերպության դիտորդ անդամ, փորձում է պահպանել իր չեզոքությունը՝ միաժամանակ ազդակներ հղելով Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացակայությունները հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները առաջիկայում հայտնի կդառնան։

