Եռակողմ համաձայնագրերի իրականացման աշխատանքները լավ են ընթանում․ Պեսկով

Հրապարակող՝

Եռակողմ համաձայնագրերի իրականացման աշխատանքները լավ են ընթանում․ Պեսկով

Ամենադիտվածներ

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պնդել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի կատարման աշխատանքները լավ են ընթանում։

Այս մասին Պեսկովն ասել է լրագրողների հետ զրույցում։

Նա նշել է, որ համաձայնագրերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ մասնակցությամբ են կնքվել ու Պուտինը մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Պեսկովը նշել է նաև, որ համաձայնագրերի կատարման աշխատանքներն ընթանում են Պուտինի ակտիվ մասնակցությամբ։

Նշենք, որ չնայած Պեսկովի պնդումներին, թե համաձայնագրերի կատարման աշխատանքները լավ են ընթանում, առնվազն նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ բոլոր գերիների վերադարձման կետը Ադրբեջանը չի կատարում, իսկ նման հումանիտար խնդրի լուծումը էական է խաղաղ ֆոնի ստեղծման ու աշխատանքների արդյունավետ իրականացման համար։

Ամենաթարմ