Ժամանց

Հայտնի է աշխարհի ամենաբարձրահասակ ընտանիքը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ամերիկյան ընտանիքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհի ամենաբարձրահասակ ընտանիք։

Այս մասին գրում է Daily Mail-ը։

Նշվում է, որ ընտանիքը բաղկացած է 5 անդամից՝ հայրը, մայրը, որդին ու 2 դուստրերը։ Նրանցից ամենաբարձրահասակը որդին է՝ 2,2 մետր հասակով, իսկ ամենացածրահասակը մայրն է՝ 1,9 մետր հասակով։

Ըստ աղբյուրի՝ Թրափ ընտանիքի երեխաներն իրենց հասակի հետևանքով դպրոցում և քոլեջում մշտապես ընդգրկված են եղել այդտեղի բասկետբոլի կամ վոլեյբոլի հավաքականներում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ