Կառլես Պույոլը խոսել է Ժերար Պիկեի մասին, որի հետ նրանք նախկինում խաղացել են «Բարսելոնայի» կազմում .
«Պիկեն աշխարհի լավագույն պաշտպանն է: Նա ինձնից լավն է, չնայած՝ մենք տարբեր ենք: Ժերարն առանցքային դեր է խաղում «Բարսելոնայում»: Նա միշտ պայքարի մեջ է:
Ժերարը ֆենոմենալ է, ինչպես նաև հիանալի ընկեր»,- Պույոլի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հիշեցնենք, որ Պիկեն «Բարսելոնայի» սան է և նրա գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: