fbpx
Հասարակություն

Աշխատանքային իրավունքների խախտումներն ամենամասշտաբայինն են․ Լենա Նազարյան

Այսօր, հատկապես համաճարակի պայմաններում, Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտումներն ամենամասշտաբայինն են, այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

«Սոցիալական աջակցություն ստանալու կարիք ունեցողներն արդեն ստիպված անթաքույց խոսեցին, որ գործատուները չեն գրանցել իրենց աշխատանքը և չեն վճարել հարկեր, որոնք հիմա հնարավոր կլիներ վերադարձնել այդ աշխատողներին սոցիալական ծրագրերի միջոցով։ Հայտնի դարձավ, որ որոշ գործատուներ անգամ պահանջել են իրենց աշխատողներից սոցիալական աջակցության մի մասը տալ իրենց։

Խոսվեց նաև այն մասին, որ մարդկանց կախյալ պահելու համար տարիներով նույն վայրում աշխատող մարդկանց հետ կնքում են ժամանակավոր պայմանագիր և պատեհ պահին հրաժարվում շարունակել այն», – գրել է Նազարյանը։

Նա հավելել է, որ այս ամենը պետական համակարգի համար համակարգված լսելի դարձնելու համար, երեկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին առաջարկել է աշխատանքային իրավունքների խախտումների մասին պետական կառույցներին արագ, մատչելի և գուցե անանուն ազդարարելու համակարգ ստեղծելու հնարավորությունը։

«Որոշ ուսումնասիրությունից հետո կլինեն նաև կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ», – ավարտել է գրառումը Նազարյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ