fbpx
Առողջապահություն

Աշնանային մազաթափություն. Որո՞նք են պատճառները

Աշնանը մազերը դառնում են ավելի բարակ ու փխրուն, ինչը կարող է պայմանավորված լինել վիտամինների պակասով և ամռան ընթացքում դրանց չորացմամբ, սակայն որոշ դեպքերում մազաթափությունը վկայում է առողջական լուրջ խնդիրների մասին, որոնք չի կարելի անտեսել։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է մաշկաբան Գեորգի Աբրամովը։

Մասնագետի խոսքով՝ մազաթափության պատճառ կարող են հանդիսանալ տարբեր գործոններ, այդ թվում՝ աշնանային ավիտամինոզն ու որոշակի վիրուսային վարակների հետևանքները: Նման դեպքերում բժիշկը խորհուրդ չի տալիս փորձել ինքնուրույն դադարեցնել մազաթափությունը, քանի որ առաջնահերթ հարկավոր է պարզել դրա պատճառը և ժամանակին սկսել բուժումը։

«Սեզոնային մազաթափությունը դադարում է երկու-երեք ամիս հետո։ Բայց եթե մազերը շարունակում են թափվել, ապա պետք է դիմել մասնագետին. մազաթափության պատճառն ակնհայտորեն սեզոնային չէ, և կա ներքին խնդիր, որը պետք է լուծվի, օրինակ՝ դա կարող է լինել հորմոնալ ֆոնի դիսբալանսը», – նշել է մաշկաբանը:

Նրա խոսքով՝ մարդու վարսերն արձագանքում են օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած փոփոխության, ուստի միայն վիտամինների ընդունումն ու կոսմետիկ միջոցների գործածությունը բավական չի լինի խնդիրը լուծելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ