fbpx
Արցախ

Աշոտ Ղուլյանն ընդունել է Թավթս համալսարանի պրոֆեսորին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 5-ին ընդունել է Թավթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Մայքլ Գլենոնին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ պաշտոնական կայքից։

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային իրավունքի, տարածաշրջանային իրադրության, Արցախի միջազգային հեղինակության բարձրացման թեմաների շուրջ:

Մայքլ Գլենոնը սահմանադրական եւ միջազգային իրավունքի վերաբերյալ բազմաթիվ հոդվածների եւ գրքերի հեղինակ է:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ