fbpx
Արցախ

Աշոտ Ղուլյանը խոսել է Եվրոպա կատարած այցի մասին

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից փոխանցում են, որ մարտի 15-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ասուլիսը՝ Նիդեռլանդներ և Բելգիա կատարած այցի և տեղի ունեցած հանդիպումների արդյունքների մասին:

Խորհրդարանի ղեկավարն առանձնացրել է այցի հիմնական ուղղությունները. Նիդեռլանդներում Ներկայացուցիչների պալատի մի խումբ պատգամավորների հետ հանդիպում, Եվրոպական խորհրդարանում կազմակերպված «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողով ու հանդիպում Եվրախորհրդարանի պատգամավորների հետ, մասնակցություն «Եվրոպական ազատ դաշինք» կուսակցության ամենամյա համաժողովին և հանդիպումներ Նիդեռլանդներում և Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանների հետ:

Ասուլիսին ԱԺ նախագահը պատասխանել է Արցախի հետ բարեկամական խմբերում ու շրջանակներում չընդգրկված եվրոպացի պատգամավորների՝ Արցախի մասին տեղեկատվություն ստանալու հնարավորությունների, Եվրոպական խորհրդարանի կողմից այլատյացության՝ մասնավորապես հայատյացության կանխման ուղղությամբ կիրառվող գործիքակազմի և բանակցային գործընթացի վրա Ադրբեջանում տարածված հայատյացության ազդեցության վերաբերյալ լրագրողների առաջադրած հարցերին: Պատասխանելով Արցախի խորհրդարանի՝ մի շարք այլ երկրների խորհրդարանների հետ ունեցած հարաբերությունների և տարածաշրջանային փոխակերպումներով պայմանավորված` դրանց զարգացման հեռանկարների վերաբերյալ հարցին՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ այս պահին շատ կարևոր է խորհրդարանների հետ կապերի համար նախադրյալների և հիմքերի առկայությունը: «Զարգացման հեռանկարները հիմնականում կախված են խմբերի ու նրանց ղեկավարների ակտիվությունից և համատեղ գործողություններից: Այս պահին տարվում են աշխատանքներ՝ բարեկամական խմբերի և շրջանակների նիստերը պարբերական դարձնելու և նրանց գործունեությունը կոնկրետ ծրագրերի վրա կենտրոնացնելու ուղղությամբ»,– նշել է խորհրդարանի ղեկավարը:

© factor.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ