Աշոտ Կարապետյանը` լեռնադահուկային առաջնության հաղթող

Ծաղակաձորում ավարտվեց «Զարգացող երկրների լեռնադահուկի» առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային վերջին օրը մարզիկները մրցեցին հսկա ոլորովայրէջ ձևում: Տղամարդկանց պայքարում կրկին հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին Սերբիայի ներկայացուցիչները: Կանանց պայքարում մրցանակային բոլոր տեղերը զբաղեցրեցին Իրանի ներկայացուցիչները:

Մրցաշարին մասնակցում էին 5 երկրի` Հայաստան, Իրան, Լիբանան, Սերբիա, Ղրղզստան: Ընդհանուր առմամբ առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում էին 22 տղա և 10 աղջիկ:

Ամենաթարմ