Հասարակություն

Դատարանը կալանավորել է Աշտարակում 19-ամյա տղային սպանած 20-ամյա կասկածյալին

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հունվարի 23-ին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտիչ Ստեփանյանը միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Օշական գյուղի բնակիչ 20-ամյա Գեղամ Ալավերդյանի նկատմամբ, որը կասկածվում է հունվարի 21-ին Աշտարակում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ 19-ամյա Արմեն Սարգսյանին սպանելու մեջ:

Քննիչի միջնորդությունը բավարարվել է, և Գ. Ալավերդյանը դատարանից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 21-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողներն Օշական գյուղում հայտնաբերել և ոստիկանության Աշտարակի բաժին էին բերման երթարկել նույն գյուղի բնակիչներ 20-ամյա Գեղամ Ալավերդյանին և 17-ամյա Հովհաննես Ալավերդյանին։ Վերջիններս կասկածվում էին նույն օրը Աշտարակ քաղաքում՝ Միկոյան եղբայրներ 33 հասցեին հարակից տարածքում, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ 19-ամյա Արմեն Սարգսյանի հետ վիճաբանության մեջ մտնելու և նրան սպանելու մեջ։ Սպանության կասկածանքով Գ․Ալավերդյանը ձերբակալվել էր, իսկ Հ․ Ալավերդյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ բնակության վայրից չհեռանալը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ