fbpx
Աշխարհ

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 229 միլիոնը

Ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 21-ի դրությամբ՝ աշխարհում կորոնավիրուսային վարակի ախտորոշված ​​դեպքերի թիվը 229,081,792 է։

4,700,015 մարդ մահացել է COVID-19- ի հետևանքների պատճառով: Հիվանդության ավելի քան 20 միլիոն դեպք է գրանցվել ԱՄՆ -ում, Հնդկաստանում և Բրազիլիայում:

Միացյալ Նահանգները շարունակում է մնալ առաջատարը վարակվածների և մահացածների թվով. Այնտեղ COVID-19-ով վարակվել է 42,287,755 մարդ , մահացել՝ 676,59 հիվանդ: Ավելի քան 32,6 միլիոն ամերիկացիներ ապաքինվել են:

Հնդկաստանում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 33,504,534-ի: 445,416 մարդ մահացել է, իսկ ավելի քան 32,7 մլն հիվանդ ապաքինվել:

Բրազիլիայում գրանցվել է 21,247,667 դեպք: 590,955 հիվանդ մահացել է, ավելի քան 20,2 միլիոնը ՝ ապաքինվել:

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսային բարդություններից մահացածների թիվը հասել է 676,059 մարդու:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ