fbpx
Մշակույթ

Աշխարհահռչակ սոպրանո Աննա Կասյանը ելույթ կունենա Երևանում

Սեպտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» 3-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ սոպրանո, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, օպերային դիվա Աննա Կասյանը։ Երգչուհին կներկայացնի արիաներ հայտնի օպերաներից։ Երեկոն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձին։

Նյու Յորքի Կարնեգի Հոլ, Միլանի «Լա Սկալա», Հռոմի օպերա, Ժնևի օպերա, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ դահլիճ. աշխարհի բազմաթիվ այլ հեղինակավոր բեմերում է ելույթ ունեցել փարիզաբնակ Աննա Կասյանը։ Նա հանդես է եկել հայտնի նվագախմբերի և դիրիժորների հետ։

Երևանում Աննա Կասյանը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Վերեվ