Աշխարհ

Աշխարհի ամենաբարձր շենքը լուսավորվել է Շրի Լանկայի դրոշի գույներով

Աշխարհի ամենաբարձր շենքը՝ Դուբայի Burj Khalifa երկնաքերը, լուսավորվել է Շրի Լանկայի դրոշի գույներով՝ ի հիշատակ Սուրբ Զատկի օրը եկեղեցիներում ու հյուրանոցներում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի։

«Միասին դեպի աշխարհ՝ կառուցված հանդուրժողականության ու խաղաղ գոյակցության վրա»,- ասված է Burj Khalifa-ի թվիթերյան էջում հրապարակված լուսանկարին կից գրառման մեջ։

Շրի Լանկայի դրոշի գույներով են լուսավորվել նաև ԱՄԷ-ի այլ շինություններ՝ խոշոր հյուրանոցների շենքեր, կամուրջներ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ