fbpx
Աշխարհ

Լանսարոտե կղզում աշխարհի ամենամեծ փազլն են հավաքել

Իսպանիայի Լանսարոտե կղզու օդանավակայանում (Կանարյան կղզիների ինքնավար համայնք) հավաքել են աշխարհի խոշորագույն փազլը: Այս մասին հայտնում է Պիրենեյան թագավորության օդանավակայանների պետական վարչությունը:

Ըստ վարչության տվյալների՝ այն կարելի է տեսնել երկրորդ հարկի ցուցասրահում: Փազլը բաղկացած է 45.5 հազար փայտե հատվածներից: Կլոր նկարն իրենից ներկայացնում է կղզու տարբեր բնապատկերների 91 լուսանկար: Փազլը հավաքել է 75 մարդ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ