fbpx
Աշխարհ

Աշխարհի գլխավոր աստղադիտարանը կհզորանա 7 անգամ

ԱՄՆ-ը, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան 35 միլիոն դոլար են հատկացրել LIGO գրավիտացիոն աստղադիտարանի արդիականացման համար: Արդյունքում Երկրի գլխավոր գրավիտացիոն աստղադիտարանի տեսադաշտը կմեծանա 7 անգամ: Աշխատանքները կավարտվեն մինչև 2024 թվականը:

«Մենք հուսով ենք, որ կհաջողվի սև անցքերի միաձուլման արդյունքում առաջացած գրավիտացիոն ալիքներ որսալ: Դա էականորեն կհարստացնի մեր գիտելիքներն ու պատկերացումները «մութ տիեզերքի» մասին: Նաև մեզ հնարավորություն կընձեռվի նեյտրոնային աստղերի բախումների հետքեր հայտնաբերել, ինչը թույլ կտա լուրջ պատկերացումներ ունենալ դրանց կառուցվածքի և կազմության մասին»,- նշել է LIGO-ի գործադիր տնօրեն Դևիդ Ռայտցեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ