fbpx
Աշխարհ

Աշխարհի ինովացիոն 10 երկրներից 6-ը ԵՄ-ում են

Աշխարհի ինովացիոն զարգացած երկրների տասնյակից 6 երկիր Եվրամիությունում է՝ ըստ 2019թ. Գլոբալ ինովացիոն ինդեքսի վարկածի։ Այս մասին հաղորդում է Europulse-ը:

Շվեդիան զբաղեցնում է 2-րդ տեղը, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան և Դանիան՝ 4-րդից 7-րդ տեղը, Գերմանիան՝ 9-րդ: Ցուցակը գլխավորում է Շվեյցարիան, որն առաջատար է 2011 թվականից:

Ռուսաստանը 46-րդ տեղում է, ցուցակը եզրափակում է Եմենը:

Ինովացիոն զարգացած երկրների գնահատման համար հաշվի են առնվել ավելի քան 80 ինդիկատորներ, դրանց թվում՝ պատենտների թիվը, գիտության և ինովացիայի համար ֆինանսավորման հասանելիությունը, կրթական մակարդակը և նույնիսկ Վիքիպեդիայում հոդվածների թարմացման թիվը, ինչպես նաև հաշվի են առնվել փորձագետների կարծիքները:

Այս տարի ցուցակը կազմողների կարծիքով՝ բժշկական տեխնոլոգիաները հատկապես զարգացել են Ասիայում՝ Չինաստանում, Հարավային Կորեայում, Վիետնամում, Թաիլանդում և Ֆիլիպիններում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ