«Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին ընդգրկվել է աշխարհի լավագույն դարպասապահների տասնյակում՝ ըստ բրիտանական FourFourTwo հրատարակության։
«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը։ «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը երկրորդ տեղում է։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Մարկ-Անդրե տեր Շտեգենը:
Աշխարհի լավագույն դարպասապահների տասնյակը.
1. Ալիսոն Բեքեր (Լիվերպուլ և Բրազիլիայի հավաքական);
2. Էդերսոն Մորաես (Մանչեսթեր Սիթի և Բրազիլիայի հավաքական);
3. Մարկ-Անդրե տեր Շտեգեն (Բարսելոնա և Գերմանիայի հավաքական);
4. Մայք Մենյան (Միլան և Ֆրանսիայի հավաքական);
5. Մանուել Նոյեր (Բավարիա և Գերմանիայի հավաքական);
6. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ և Իտալիայի հավաքական);
7. Յան Օբլակ (Ատլետիկո Մադրիդ և Սլովենիայի հավաքական);
8. Էմիլիանո Մարտինես (Աստոն Վիլա և Արգենտինայի հավաքական);
9. Յան Զոմմեր (Ինտեր և Շվեյցարիայի հավաքական);
10. Գիորգի Մամարդաշվիլի (Վալենսիա և Վրաստանի հավաքական)։