fbpx
Աշխարհ

Աշխարհի լավագույն օդանավակայանները և ավիաընկերությունները

AirHelp ընկերությունը ներկայացրել է աշխարհի լավագույն օդանավակայանների ու ավիաընկերությունների վարկանիշը: Հետազոտությունը հաշվի է առել 40 երկրների 40 հազար սպասարկյալների արձագանքները և հիմնվել մի քանի առևտրային մատակարարների տվյալների վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

134 օդանավակայաններ գնահատվել են թռիչքների ժամանակացույցի պահպանման, սպասարկման որակի և խանութների ու ռեստորանների առկայության ցուցանիշներով: Լավագույնն է ճանաչվել Կատարի «Համադ» օդանավակայանը: Երկրորդ տեղն զբաղեցրել է Ճապոնիայի «Տոկիո» օդանավակայանը: Առաջատարների եռյակը եզրափակել է Հունաստանի «Աթենք» օդանավակայանը:

Ռուսաստանի «Շերեմետեւո» օդանավակայանը դարձել է վեցերորդը: Վարկանիշի տասնյակում նաև տեղ են գտել «Աֆոնսու Պենա» օդանավակայանը (Բրազիլիա), Գդանսկի Լեխ Վալենսայի անվան օդանավակայանը (Լեհաստան), «Չանգի» օդանավակայանը (Սինգապուր), «Ռաջիվ Գանդի» միջազգային օդանավակայանը (Հնդկաստան), «Տեներիֆե Նորտե» օդանավակայանը (Իսպանիա) և «Վիրակոպուս» օդանավակայանը (Բրազիլիա):

Ավիաընկերությունները դասակարգվել են թռիչքների գրաֆիկի պահպանման, թռիչքների որակի և տոմսն արագորեն վերադարձնելու հնարավորության ցուցանիշներով: Վարկանիշը գլխավորել է Qatar Airways-ը, նրան հաջորդում են American Airlines-ը և Aeromexico-ն: Նաև լավագույնների թվում են՝ SAS Scandinavian Airlines-ը, Qantas-ը, LATAM Airlines-ը, WestJet-ը, Luxair-ը, Austrian Airlines-ը և Emirates-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ