Բրիտանական FourFourTwo-ն հերթական վարկանիշն է հրապարակել։ Այս անգամ պարբերականը կազմել է համաշխարհային ֆուտբոլի լավագույն ձախ վինգերների թոփ 10-ը։
Ընտրությունը հիմնված է վերջին մի քանի մրցաշրջանների ընթացքում ֆուտբոլիստների ելույթների վրա:
Ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Երկրորդ տեղը զբաղեցնում է պորտուգալացի Ռաֆայել Լեաուն (Միլան), իսկ երրորդը Նիկո Ուիլյամսն է (Աթլետիկ):
Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Խվիչա Կվարացխելիան (Նապոլի), Ժերեմի Դոկուն (Մանչեսթեր Սիթի), Լուիս Դիասը (Լիվերպուլ), Գաբրիել Մարտինելին (Արսենալ), Քինգսլի Կոմանը (Բավարիա), Միկել Օյարսաբալը (Ռեալ Սոսյեդադ) և Սոն Հին Մինը (Տոտենհեմ):