fbpx
Աշխարհ

Աշխարհի խոշորագույն զենք արտահանողները

Խաղաղության խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է ամենամյա զեկույց, որում հայտնում է, թե որ երկրներն են հանդիսանում զենքի խոշորագույն արտահանողներ։

Համաձայն զեկույցի՝ գլխավոր համաշխարհային արտահանողներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան և Գերմանիան։ Այդ պետություններին բաժին է ընկնում սպառազինությունների արտահանման համաշխարհային ծավալի 75 տոկոսը, ընդ որում, առաջին երկու երկրներն իրականացնում են արտահանման ընդհանուր ծավալի 57 տոկոսը։

ԱՄՆ-ը զենք է վաճառել առնվազն 98 երկրի։ 2014-2018 թթ․ ԱՄՆ-ը մեծացրել է վաճառքը 29 տոկոսով, իսկ գլոբալ մասշտաբում մասնաբաժինը 30-ից հասցրել է 36 տոկոսի։

2014-2018 թթ․ Ռուսաստանը զենք է մատակարարել 48 երկրի։ Ռուսական զենքի գլխավոր գնորդը Հնդկաստանն է, մատակարարումների ընդհանուր ծավալում Ռուսաստանն ունի 21 տոկոս մասնաբաժին։
Զեկույցում ասվում է, որ 2014-2018 թթ․ արտահանման համաշխարհային ծավալն աճել է 7․8 տոկոսով։ Ներկրման ամենամեծ աճը գրանցել է Մերձավոր Արևելքը, որտեղ խոշորագույն ներկրողները եղել են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Իսրայելը, Կատարն ու Իրաքը։

Աղբյուր ՝ https://www.shantnews.am


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ