fbpx
Աշխարհ

Աշխարհում կորոնավիրուսի դեմ 141 պատվաստանյութ է մշակվում. ԱՀԿ ղեկավար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսին հայտնել է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ 141 պատվաստանյութի մշակման աշխատանքներ են տարվում:

«Այժմ 141 պատվաստանյութ է մշակվում։ Առաջատարներին (մշակողների շրջանում) հաջողությունից կարող են ամիսներ բաժանել։ Իհարկե, ամբողջական պաշտպանության երաշխիքներ չկան, սակայն մենք հույս ունենք»,- հավելել է Ղեբրեյեսուսը։

Ղեկավարի խոսքով` պատվաստանյութի մշակման աշխատանքները սկսվել են վիրուսի մասին համացանցում տեղեկությունների տարածումից անմիջապես հետո։

Այս մասին հայտնում է The Washington Post։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ