fbpx
Աշխարհ

Աշխարհում հաստատված դեպքերի թիվը հատում է 3 միլիոնի սահմանը. Worldometers

Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ ողջ աշխարհում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը հատում է 3 միլիոնի սահմանը:

Այժմ հաստատված դեպքերի թիվը 2,934,570 է, որոնցից առողջացել է 840,740 մարդ և մահացել` 203,676-ը:

Ամենաշատ հաստատված դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում և երկիրը շարունակում է մնալ առաջատարը` հաստատված դեպքերի, առողջացածների և մահացածների թվով: Միայն այսօր երկրում գրանցվել է վիրուսի 245 նոր դեպք և մահացել է 9-ը մարդ: Հաշվի առնելով այս ցուցանիշը կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսը նահանջում է:

ՌԴ-ում այսօր` ապրիլի 26-ին կորոնավիրուսային հիվանդության 6,361 նոր դեպք է գրանցվել և մահացել է 66 մարդ: Հայտնենք, որ երկրում արդեն տևական ժամանակ է մեծ թվով վարակվածներ են հայտնաբերվում և դեռևս վիրուսը չի նահանջում: Ռուսաստանում ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 80,949 է:

Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրութսային հիվանդության 69 նոր դեպք, իսկ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1,746 է:

Տվյալներին ավելի մասնրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ