fbpx
Աշխարհ

Աշխարհում կորոնավիրուսի վարակից գրանցված մահերի թիվը հատել է 300,000-ը

Ըստ Worldometers միջազգային վիճակագրական կայքի տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսային վարակից գրանցված մահերի թիվը հատել է 300,000-ը:

Վերջին շրջանում օրական շուրջ 4000-8000 մահ և շուրջ 70,000-100,000 վարակի նոր դեպք: Վարակի քանակով և տարածման տեմպերով ներկա պահին առաջին տեղում է՝ շուրջ մեկուկես միլիոն վարակի գրանցված դեպքով և օրական շուրջ 17-30հ. վարակի նոր դեպքերով:

Տարածման տեմպերով երկրորդ և երրորդ տեղերում Ռուսաստանն ու Բրազիլիան են՝ օրական շուրջ 9-13h. նոր դեպքերով:

Սակայն Եվրոպական երկրներում իրավիճակն ավելի լավատեսական է: Վարակի էպիկենտրոնը համարվող Իտալիայում և Իսպանիայում նոր դեպքերի թվերը կտրուկ նվազել են՝ օրական յոթ հազարից հասնելով շուրջ հազար-երկու հազարի: Նույն պատկերն առկա է նաև Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և մյուս երկրներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ