fbpx
Աշխարհ

Աշխարհում պերֆեկցիոնիզմի համաճարակ է սկսվել

Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ ներկայումս պերֆեկցիոնիզմը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ և սպառնում է վերածվել համաճարակի: Այս մասին հայտնում է Sage Journals-ը:

Նշվում է, որ պերֆեկցիոնիզմի առավել շատ հակված են միլենիալները, այլ կերպ ասած՝ այն սերունդը, որը ծնվել է 1981-2000 թվականներին:

Հոգեբանները վերջին 25 տարիներին ավելի քան 70 խոշոր ուսումնասիրություն են կատարել այս թեմայով: Նրանք նաև հարցումներ են իրականացրել 15-49 տարեկան 25 հազար մարդկանց շրջանում: Նրանց հաջողվել է պարզել, որ 1990 թվականից ի վեր աշխարհում պերֆեկցիոնիստների թիվն ավելացել է:

Գիտնականները հայտարարել են, որ այդ համաճարակը մահացու վտանգ է ներկայացնում հասարակության համար: Բանն այն է, որ պերֆեկցիոնիզմն անմիջական կապ ունի դեպրեսիայի, հարբեցողության, սուիցիդի, նյութափոխանակության խախտման հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ