fbpx
Իրավական

Աշխատակարգային հանդիպմանը իմ կարգավիճակի քննարկման հարցը չի դրվել. Վահե Գրիգորյան

Հունիսի 21-ին Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հարցերին պատասխանելիս ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարգավիճակ ունի այժմ ՍԴ-ում, ասաց.

«Ես իմ գործընկերների հետ հիմա քննարկման մեջ եմ: Երբ ամենը կվերջանա, բոլոր հարցերի պատասխանները կլինեն»: Վահե Գրիգորյանը նշեց, որ սխալ է համարում այս պահին որևէ մեկնաբանություն անել:

Դատավորը նշեց, որ ՍԴ աշխատակարգային քննարկմանը չի մասնակցել, բայց հանդիպում Սահմանադրական դատարանի անդամների հետ ունեցել է:

Վահե Գրիգորյանն ընդգծեց. «Աշխատակարգային հանդիպման ժամանակ իմ կարգավիճակի քննարկման հարցը չի դրվել»: Սակայն դատավորը չնշեց, թե երբ կլինի այդ հարցի շուրջ քննարկումը:

Նա նաև նշեց, որ քննարկում է ունեցել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Իսկ այն հարցին, թե կառուցողական էր արդյո՞ք քննարկմունը, Վահե Գրիգորյանը պատասխանեց՝ «Ինձ թվում է՝ այո»:

Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ բոլոր հարցերի պատասխանները կլինեն քննարկումների հետո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ