fbpx
Իրավական

Աշխատանքից ազատվել է Արագածոտնի մարզի ոստիկանապետը

Արագածոտնի մարզի ոստիկանապետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։

Արագածոտնի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը սեփական դիմումի համաձայն է ազատվել պաշտոնից և անցել թոշակի:

Նշենք, որ Յազիչյանը նախկինում զբաղեցրել էր Վայոց Ձորի մարզային վարչության պետի պաշտոնը: 2017-ին նա նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել էր Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել էր Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ