fbpx
Զինված Ուժեր

5-րդ զորամիավորումում ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները

Հուլիսի 14-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ 5-րդ զորամիավորումում հուլիսի 13-ին ամփոփվել են 2021 թ. 2-րդ եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները:

«Զորամիավորման հրամանատարի տեղակալները ներկայացրել են կատարված աշխատանքները և արձանագրել բացթողումները։

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանը, ամփոփելով խորհրդակցությունը, մատնանշել է գերակա խնդիրներն ու տվել համապատասխան հանձնարարականներ: Հավաք-խորհրդակցության ավարտին նա պատվոգրեր է հանձնել աչքի ընկած ստորաբաժանումների ղեկավարներին և զինծառայողներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ