fbpx
Կառավարություն

Արված աշխատանքների մասին լրացուցիչ հաշվետվություն կներկայացնեմ. Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ում գրել է.

«ՀՀ վարչապետի որոշմամբ այսօր ազատվել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:
Արված աշխատանքների մասին լրացուցիչ հաշվետվություն կներկայացնեմ:

Հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության իմ գործընկերներին և հատկապես այն թիմին, որն առանց դադարի աշխատեց թե՛ COVID-ով պայմանավորված արտակարգ դրության, թե՛ ռազմական դրության ընթացքում: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր կամավորներին, որոնք պատերազմի ընթացքում մեզ հետ էին և, իհարկե, բոլոր քաղաքացիներին, ում շնորհիվ Արցախի մեր հայրենակիցները աջակցություն ստացան:

Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և համատեղ աշխատանքի համար»:

https://www.facebook.com/zara.batoyan/posts/10226359155464907

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ