fbpx
Հասարակություն

Ստեփանակերտի փողոցների բարեկարգման աշխատանքները շարունակվում են

Իրականացվող ծրագրով բարեկարգման աշխատանքներ են ընթանում Ստեփանակերտի Աշոտ Հովհաննիսյան, Մարիետտա Շահինյան, Հովհաննես Շիրազի և Արսեն Ամիրյան փողոցներում։

Արցախի քաղաքաշինության նախարարությունից հայտնում են՝ նշված փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է ավելի քան 1,5 կմ։

Ներկայումս իրականացվում են Հովհաննես Շիրազի փողոցի հենապատերի կառուցման աշխատանքները։

Նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո՝ առաջիկա ամսին, կմեկնարկի փողոցների ասֆալտապատումը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ