Հասարակություն

Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները պահանջում են աշխատավարձ վճարել

Այսօր Սոթքի հանքավայրի մի խումբ աշխատակիցներ ակցիա են իրականացրել՝ փակելով հանքավայր տանող ճանապարհը: Աշխատակիցները բողոքում են, որ տեւական ժամանակ է աշխատավարձ չեն ստացել, պահանջում են լուծում տալ այդ խնդրին:

Նրանք նշել են, որ Զոդի ոսկու հանքի տնօրենն իրենց խաբում է և աշխատավարձը չի վճարում. «Մենք աշխատել ենք, քշել ենք, օրինակ, 1400 ռեյս, 3500 կմ, և դրա դիմաց պետք է ստանանք 300-350 հազար դրամ, այդ մարդը մեզ տալիս է 120 հազար դրամ»,- ասել է  ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ 7 ամիս այս խնդիրն իրենց առջեւ կանգնած է և լուծում չկա դեռ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ