fbpx
Առողջապահություն

Աշխատողները 7 օրը մեկ պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝

ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի N 84-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում, ըստ որի`
չպատվաստված աշխատողները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։

Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Պաշտոնական հրապարակման օրը 2021 թվականի դեկտեմբերի 1-ն է։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ