fbpx
Արցախ

Այսօր այցելել եմ Ասկերան, քննարկել աշխարհազորայինների մասնակցության հարցերը․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում նոր գրառում է կատարել։

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն և շրջանային ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը: Շրջվարչակազմի ղեկավարը զեկուցեց, որ ժողովուրդն ունի պատասխանատվության բարձր գիտակցում, և կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներն ընթանում են հավուր պատշաճի:

Ասկերանի օրինակով Հանրապետության բոլոր շրջաններում այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը:

Առաջիկա ժամերի և օրերի ընթացքում Պաշտպանության բանակը կհամալրվի պատերազմի և զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող մեր քաղաքացիներով, որոնց մասնակցությունը, համոզված եմ, էականորեն նպաստելու է մարտի դաշտում իրականացվող մեր զորքերի գործողությունների արդյունավետության բարձրացմանը»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/171436153553766/posts/624032104960833/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ