Արցախ

Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել, տուժածներ չկան։ Այդ մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ