fbpx
Գիտություն

Աստերոիդի՝ Երկրին բախման սիմուլյացիան ցույց է տվել, որ աղետն անխուսափելի է

Նյու Յորքում գիտնականների մի խումբ փորձեր է անցկացրել՝ ուսումնասիրելով Երկրի վրա աստերոիդի անկման հավանականությունը: Չորրորդ միջազգային սիմուլյացիան ցույց տվեց, որ ներկայումս մարդիկ երկնային մարմինների վրա ազդելու հնարավորություն չունեն: 2013 թվականից ի վեր, չորս սիմուլյացիայից միայն մեկի ժամանակ մասնագետները կարողացան կանխարգելել աստերոիդի՝ Տոկիոյին ենթադրյալ հարվածը, իսկ Դաքքան և Ռիվիերան ամբողջովին ավերվեցին:

Գիտնականները պարզել են, որ տիեզերական մարմնի անկումը մեծ վնաս կհասցնի մոլորակին, քանի որ ավերիչ ուժը հավասարազոր է Հիրոսիմայի վրա ընկած միջուկային ռումբի ուժին:

Սիմուլյացիայի ընթացքում մի խումբ մասնագետներ փորձել են աստերոիդը հեռացնել երկրից: Արդյունքում վեց զոնդով կարողացան ընդամենը վտանգավոր մարմինը բաժանել երկու մասի: Դրանցից մեծն անցավ մոլորակի կողքով, բայց նույնիսկ փոքր կտորի հարվածը աղետալի էր:

Գիտնականները կարծում են, որ նման վտանգի դեպքում երկնային մարմինների դեմ արդյունավետ պաշտպանություն չկա: Միաժամանակ, նրանք նաև հայտնել են, նման զարգացումը գրեթե անհավանական է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ