fbpx
Առողջապահություն

Մայիսի առաջին երկուշաբթին հայտարարել է ասթմայի դեմ պայքարի օր

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 1998 թվականին, ի նշան բրոնխիալ ասթմայով հիվանդացության խնդրի կարևորության բարձրաձայնման, մայիսի առաջին երկուշաբթին հայտարարել է ասթմայի դեմ պայքարի օր:

Ասթմայի առաջացման հավանականության ամենանշանակալի գործոններն են ալերգենները՝ անկողնային պարագաներում, գորգերի և փափուկ կահույքի վրա տնային փոշու տիզերը, ծաղկափոշին և բորբոսը, քիմիական գրգռող նյութերը, ծխախոտի ծուխը: Ասթմա կարող են առաջացնել սառը օդը, չափից ավելի մեծ էմոցիոնալ գրգռումը և ֆիզիկական վարժությունները:

Ասթմայով տառապող հիվանդների մոտ ախտանշանները կարող են սկսվել օրական կամ շաբաթական մի քանի անգամ, որոշ մարդկանց մոտ նոպաները սկսվում են ֆիզիկական ակտիվության ժամանակ կամ գիշերը: Ասթմայի նոպայի ժամանակ բրոնխիոլի էպիթելային ծածկն ուռչում է, որը բերում է շնչուղիների նեղացման և թոքեր մտնող ու այնտեղից դուրս եկող օդի հոսանքի կրճատման:

Ժամանակակից բժշկության հաջողությունները թույլ են տալիս կանխել ասթմայի ձևավորումը, իսկ արդեն կայացած ասթմայի դեպքում՝ ապահովել աշխատունակություն և կյանքի որակ: Ասթմայով հիվանդները վերջնականապես չեն կարող առողջանալ, սակայն պատշաճ ախտորոշման և բուժման շնորհիվ հիվանդությունը կարելի է վերահսկելի դարձնել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ