fbpx
Մշակույթ

Աստվածամոր տաճարի հրդեհի պատճառը կարող էր համակարգչային անսարքությունը լինել

Աստվածամոր տաճարի սպասավոր Պատրիկ Շովեն հայտարարել է, որ տաճարի հրդեհի պատճառը կարող էր համակարգչային անսարքությունը լիներ: Հաղորդում է lenta.ru-ն:

Քահանան, սակայն, չի մանրամասնել, թե խոսքն ինչ համակարգչի և ինչ խափանման մասին է:

«Գուցե մենք երկու-երեք ամիս հետո իմանանք, թե ինչ է կատարվել»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում (Նոտղը Դամ դը Պաղի) խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով փլուզվել են 850-ամյա գոթական տաճարի սրածայր աշտարակը, տանիքի մի մասը, ժամացույցը։ Տաճարի վերականգման համար դրամահավաք է սկսվել և արդեն հավաքվել է 1 մլրդ եվրոյից ավելի գումար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ